կարևոր
586 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-18 20:50
Քաղաքական

Փաշինյանը հուսահատված է, առաջարկում է Բաքվին որևէ բան ստորագրել, բայց չեն համաձայնվում. Քրիստինե Վարդանյան

Այսօր կազմակերպված համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի ի՞նչն էր հայկական կամ համաշխարհային։ Արդեն որերորդ տարին է՝ փորձում են սփյուռքից մասնակցություն ապահովել, այդպես էլ լուրջ մակարդակի մասնակցություն չի լինում, այն վերածվում է Փաշինյանի ասուլիսի, որի ժամանակ դաշտ է նետվում հերթական հիմարությունը։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

«Մեր երկրի իշխանության է մի մարդ, ով մեզ համոզում է, որ մենք՝ իբրև ազգ ու հավաքականություն, ոչինչ անել չենք կարող, 5000-ամյա ժողովրդի ամբողջ կոնցեպտը պետք է պտտվի կուշտ ստամոքսի շուրջ։ Ո՞րն է երազային Հայրենիքը, ՔՊ-ն է որոշո՞ւմ, ի՞նչն է երազային, ինչը՝ չէ, որ ամբողջությամբ հանձնվենք Թուրքիային, Ադրբեջանի համար երազային չե՞նք լինի։  

Փաշինյանը առաջարկում է ամեն ինչ մոռանալով` եղբայրանալ Թուքիայի ու Ադրբեջանի հետ, թշնամանալ ՌԴ-ի հետ, սա ինքնիշխանությո՞ւն է, թե թուրքական ազդեցություն»,- ընդգծեց Վարդանյանը։  

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը, պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը հուսահատված է, առաջարկում է որևէ բան ստորագրել , բայց չի համաձայնվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում: