կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-21 14:56
Մշակույթ

Ազգային արխիվում այս տարի թուղթն ու գրիչն ամբողջովին փոխարինվել են համակարգիչներով

Ազգային արխիվում այս տարի թուղթն ու գրիչն ամբողջովին փոխարինվել են համակարգիչներով

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ամփոփեց ընթացիկ տարին:

Նա նշեց, որ իրենց գործունեության մեջ կա երկու կողմ` երևացող և չերևացող, և ամենակարևորը հենց չերևացող կողմն է` արխիվում եղած փաստաթղթերը համալրելու, պահպանելու և քաղաքացիներին դրանք տարադրելու առումով:

«Ընթացիկ տարում ամբողջ համակարգչային պարկը տեխնիկապես թարմացվեց, ցավոք, գրիչն ու թուղթը փոխարինեցինք համակարգչով: Այս տարի 190 317 էջի թվայնացում է կատարվել, թվայնացվել են նաև 512 փաստավավերագրական ֆիլմեր, այսինքն` ֆիլմերի թվայնացումը մենք ամբողջությամբ ավարտեցինք: Հիմա պետք է թվայնացնենք ֆիլմերի այն կտորները, որոնք դուրս են մնացել ֆիլմից, օրինակ` «Նռան գույնը» 12 ժամ է նկարահանվել, բայց 1 ժամ 20 րոպե է արդյունքում ֆիլմը, իսկ մնացած նյութը մենք պետք է թվայնացնենք և պահենք»,- ասաց Վիրաբյանը:

Նա նշեց նաև, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հրատարակել են մի քանի գրքեր, որոնցում զետեղված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի իրադարձությունները:

«Մյուռոնօրհնությունից մեկ շաբաթ առաջ հրատարակվեց նաև մյուռոնօրհնության մասին պատմող ժողովածու, որը բաժանվեց այդ առիթով Հայաստան ժամանած հյուրերին: Գրքում ընդգրկված էին, 1806-ից սկսած, բոլոր այն փաստաթղթերը, որոնք մյուռոնօրհնության մասին էին պատմում»,- ասաց Վիրաբյանը: