Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանության վարքագիծն է ամեն գնով փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները։ Մեր խմբակցության պատգամավորների գրավոր պահանջներն ու հարցումները անտեսվում են՝ ակնհայտորեն խախտելով օրենսդրական պահանջները։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Շատ են եղել դեպքերը երբ պարզ ասել ենք այս տեղեկատվությունն արհրաժեշտ է, կամ չեն պատասխանել, կամ՝ ասել են դա պետական գաղտնիք է։ Մեզ ուղղակի չեն տրամադրում այդ տեղեկատվությունը։ Մենք տեսնումենք թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ մենք գործ ունենք, իշխանության, որը ոտնահարում է ազգային շահը։ Ակնհայտ է, թե ո՞վքեր են այսօր իշխանության»,- ասաց նա։
Պատգամավորը հարց ուղղեց լրագրողին, որ անպայման պետք է Փաշինյանի աշխատասենյակում, կամ ինչ-որ իշխանական ներկայացուցիչներից մեկի սենյակում սուրճի սեղանի շուրջ լինի քննարկո՞ւմ․
«Իրենք նույնիսկ այդ ցանկությունը չունեն։ Ամեն հանդիպում ՔՊ-ականները փորձում են վերածել մի այլանդակ ձևակերպումների։ Իրենց ասածների մեջ որևէ սրտացավություն, որևէ մտահոգություն հայրենիքի, պետության հանդեպ չտեսանք մենք»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու ընդդիմությունը չի օգտագործում կառավարության հետ հարցուպաատսխանի ձևաչափը, պատգամավորն ասաց, որ նախկինում երբ օգտագործվել է բոլորը տեսել են, որ հարցադրումը դնելիս ինչպես է Փաշինյանը դրան պատասխանում․
«Ըստ էության ոչ մի պատասխան, հերթական հիստերիա, նույնիսկ պետական գաղտնիքի պարունակում։ Փաշինյանը միշտ պետությանը վնասող, նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում։ Իրենք պետք է դաս առնեն, որ կառավարության հետ հարցուպատասխանը դա հարցերին պատասխաններ տալն է, այլ ոչ թե հիստերիկանալ և ամեն ինչը նորից բարդել նախկինների վրա»,- ասաց նա։