|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին նվիրված՝ «3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում. հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար առաջարկած «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, Թուրքիան կներկայացնի մեր պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ։