Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փորձ է արվում երկրում համատարած դարձնել վախի մթնոլորտը։ Որպեսզի պատկերացնեք առկա բռնաճնշումների մասշտաբները։
Սեպտեմբերի 22-ին հարցում եմ ուղարկել Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պատկերացում ունենանք բռնաճնշումների մասշտաբների և մարդկանց ստացած վնասվածքների մասին։
Անցած շաբաթվա ընթացքում որպես հարցման պատասխան ստացել եմ հետևյալ պատկերը։
«2023 թ․ սեպտեմբերի 20-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալման են ենթարկվել հավաքի 529 մասնակից։ Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 6 անձի մոտ, որոնցից 3-ը մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց, 2 անձ ներկայացրել են հաղորդումներ, իսկ 1 անձի մոտ արձանագրվել է ձեռնաշղթայի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածք»
Հ․ Ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:
Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց նկատմամբ ապօրինի կալանքի ժամկետներն անընդհատ երկարաձգվում են:
Բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր