|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարծում եմ ՍԴ-ում քննվող ընտրական վեճի (այլ հարցերի թվում) ամենակարևոր մասով, այն է՝ իշխող ուժի կողմից Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով պաշտպանվող ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված:
Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում, ինչի արդյունքում ատելության խոսքը, սպառնալիքը և քաղաքական դիկտատուրան կդառնան պատմություն:
Արձանագրենք, որ սա կարողություն և հնարավորություն է ընձեռում Բարձր դատարանին փաստացի անօգուտ, արդյունքում՝ անհանդուրժելի դարձնել ատելության մթնոլորտը երկրում. մի բան, որ դեռ չի հաջողվել և ոչ մի քաղաքական կամ հասարակական միավորի,- գրել է Սոս Հակոբյանը։