կարևոր
4174 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 09:10
Իրավական

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է․ «Հրապարակ»

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գեւորգ Ալթունյանը կալանավորվել է։ Նրա պաշտպան Գոռ Սողոյանը մեզ ասաց․ «Առաջին ատյանի դատարանը տնային կալանք եւ գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց։ Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք եւ գրավ էր կիրառել»։ Բողոքարկելո՞ւ են վերաքննիչի որոշումը։

«Պետք է քննարկենք, այս պահի դրությամբ` ոչ, բողոքարկված չէ»։ Ալթունյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական-դատավարական գործողություններ են իրականացվել։

«Մենք ենք միջնորդել, հարցաքննվել է, շատ ծավալուն ցուցմունք է տվել, եւ էլի գործողություններ ենք միջնորդել, որ կատարեն, որովհետեւ այն, ինչ իրեն առաջադրված է, որեւէ կապ չունի իրականության հետ»,- ասաց Սողոյանը։

Նշենք, որ Ալթունյանն ու եւս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում