|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պայթյունի սպառնալիքի պատճառով Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կատարվել է մարդկանց տարհանում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ն․ Ի․ Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնից, ըստ գործակալության զրուցակցի, տարհանվել է 900 մարդ, տուժածներ չկան։ Կատարվում է հետաքննություն։
Ավելի վաղ ռուսական Telegram ալիքները հաղորդել էին, որ բժշկական կենտրոնը նամակ է ստացել ականապատման մասին։ Նամակում ասվում էր, թե մի քանի հարկերում թաքցվել են 4 ուսապարկեր՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ 40 րոպե ժամանակաչափով։