կարևոր
2824 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-12 19:26
Արցախ Հասարակություն

Ինչով է բեռնված ԱՀ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. ցանկ

Ինչով է բեռնված ԱՀ մուտք գործած ռուսական Կարմիր խաչի բեռնատարը. ցանկ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախ է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Տեղեկատվության մեջ նշված է.

«Ստորև ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը.

1. Մթերքներ – 1000 հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ մտնում է․

Արևածաղկի ձեթ

Շաքարավազ

Ալյուր

Մակարոնեղեն

Ձավարեղեն

Տուշոնկա

Մեկ հավաքածուի քաշը 11 կգ

2․ Անկողնային պարագաներ՝ 270 հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ մտնում են՝

Սպիտակեղենի հավաքածու,

Բարձ,

Ծածկոց

3․ Հիգիենայի պարագաների հավաքածու

Մեկ հավաքածուի մեջ ներառված է՝

Ատամի խոզանակներ,

Օճառներ,

Ջերմաչափ

4․Մանկական հավաքածուներ՝

Մեկ հավաքածուի մեջ ներառված են՝

Կիսել,

Վիտամիններ,

Ատամի խոզանակներ

Պյուրե

«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ։