կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-09 10:58
Քաղաքական

Ցանկացած ցնցում կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար․ Տիգրան Աբրահամյան

Ցանկացած ցնցում կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի Հանրապետության 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում այսօր նախագահի ընտրության գործընթաց է:

Խորհրդարանում տեղի ունեցած լայն քննարկումների և կայացած կոնսեսուսի արդյունքում, 5 խմբակցություններից 4-ը պաշտպանում են ԱԽ նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:

Հիշեցնեմ, որ ընտրություններում միայն մեկ թեկնածու է առաջադրվել:

Առաջին փուլով հաղթանակ տանելու համար Շահրամանյանի օգտին պետք է քվեարկի 22 պատգամավոր:

Խորհրդարանական ուժերն ԱԺ-ում ներկայացված են հետևյալ բաշխվածությամբ:

«Ազատ Հայրենիք»-16 պատգամավոր (նախկինում կուսակցությունը գլխավորում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը)

«Միասնական հայրենիք»-9 պատգամավոր (այն ղեկավարում է Սամվել Բաբայանը և միակ ուժն է, որը չի պաշտպանում Շահրամանյանի թեկնածությունը)

ՀՅԴ-3 պատգամավոր

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-2 պատգամավոր

«Արդարություն կուսակցություն»-2 պատգամավոր

Եվս մեկ պատգամավոր անկուսակցական է:

«Ազատ Հայրենիք» կուսակցության մեկ պատգամավոր ՀՀ-ում է և ընտրության մասնակցելու հնարավորություն չունի, սակայն այս պահին 3 ընդդիմադիր ուժերի հետ միասին ունեն 22 պատգամավոր:

Այս պահին դեռ հստակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում ունի խորհրդարանի միակ անկախ պատգամավորը:

Արցախն այսօր ընտրություն կանի մի իրավիճակում, երբ Արցախի ու Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն իր լարվածության պիկին են մոտենում, իսկ Արցախի տոտալ բլոկադայի պայմաններում մարդիկ սննվելու նույնիսկ նվազագույն պայմաններ չունեն:

Ինչ վերաբերվում է խորհրդարանական 2-րդ ուժի և որոշ անհատների` փողոցի միջոցով ԱԺ-ի վրա ճնշումներ գործադրելու հայտարարություններին, որոնցում կոնկրետ սահմանադրական կարգի տապալման բաղադրիչներ կան, ապա արցախցին ինքը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհ է ընտրում` ոչնչացնում է պետական ինստիտուտներն ու ներքին դիմակայության վերջին հնարավորությունները, թե պայքարի հնարավորություն ստեղծում:

Հատկապես այս պահին ցանկացած ցնցում, անկառավարելի վիճակ կամ քաոսային զարգացում ամենակարճ ճանապարհը կդառնա Արցախի ադրբեջանացման համար:

Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ` Արցախը շրջափակման մեջ է ու այս պայմաններում և´ նախագահ ընտրողը, և´ պոտենցյալ փողոց ելնողն ու անկառավարելի վիճակ ստեղծողը, և´ սահմանադրություն պաշտպանողը, և´ իր կամքն իրացնողն արցախցին է ու պետք է իրադարձությունների զարգացման իր ընտրությունը կատարի. դրանից է կախված իր ֆիզիկական գոյությունն ու թշնամուն դիմսկայելու շանսը»: