Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միկա Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ արձանագրելով,- Մ.Բադալյանի կալանավորումը փաստացի տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ՌԴ դեսպանատան մոտ իր աջակցությունն է ցուցաբերել ՌԴ զինված ուժերին, միևնույն ժամանակ՝ քննադատելով Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունը:
Իսկ դատավոր Մխիթարյանը, ինչպես միշտ, շատ կանխատեսելի էր»:
Ի դեպ, Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում ևս նշվում է 1 ամսով կալանքի մասին, իսկ տեղադրված տեսանյութում բլոգերը տեղի ունեցածը գնահատում է քաղաքական ռեպրեսիա՝ ճնշելու բողոքի ալիքները։
«Ամենակարևորը` շարունակեք պայքարը. հենց ես դուրս գամ, եթե, Աստված մի արասցե, մինչ այդ հաղթանակ չլինի, առաջինը, ինչ անելու եմ, միանալն է պայքարին: Բոլորին՝ պայքարել. հաղթանակը շատ մոտ է»,- իր ուղերձում նշել է բլոգերը: