կարևոր
2926 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-01 23:03
Հասարակություն

Հանուն Արցախի հարցի բարձրաձայնման, վաղը լինելում եմ «Ազատության» հրապարակում. Սևակ Նազարյան

Հանուն Արցախի հարցի բարձրաձայնման, վաղը լինելում եմ  «Ազատության» հրապարակում. Սևակ Նազարյան

Վաղը ես ևս մասնակցելու եմ «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին։

Ինչու՞

Որովհետև միայնակ, չեմ կարողանում անել այն, ինչ կօգնի Արցախին ու արցախահայությանը, բայց բոլորով կարող ենք։

Իսկ ի՞նչ կտա վաղվա հանրահավաքը։

Նախ ասեմ, որ վաղվա հանրահավաքի արդյունքում Արցախի ճանապարհը չի բացվելու, բայց երբ փողոցում մենք` տասնյակ հազարավոր հայերս, վստահաբար ասենք, որ արցախցին մենակ չէ, արցախցին շարունակելու է հերոսական դիմադրությունը, ինչպես որ շուրջ 1000 օր դիմադրում է։

Վաղվա հանրահավաքով նիկոլը հրաժարական չի տալու, բայց նիկոլով Արցախի հարց «լուծող» թշնամին և միջազգային հանրությունը հստակ կարող է տեսնել, որ Հայաստանում, Երևանում, Գյումրիում, Դիլջանում, Սիսիանում ֆեստիվալների ու փառատոնների խլացնող ձայներից ֆոնին հայությունը չի՛ հրաժարվում Արցախից և արցախցու իրավունքներից։

Վաղվա հանրահավաքը մեզ համար չէ, այլ արցախցու և թշնամու, արցախցուն հուսադրելու, թշնամուն` հուսալքելու։

ԵՒ վերջապես, եթե անգամ «ոչինչ չի տալու», դուք էլ, սիրելի ընկերներ, ոչինչ չեք կորցնելու։

Հանուն Արցախի, Արցախի հարցի բարձրաձայնման, Արցախցուն զորակցելու, Արցախում տեղի ունեցող վերադասավորումների այս բարդ շրջանում ասելու, որ վստահ եղեք, մենակ չեք, եկե՛ք «Ազատության» հրապարակ, Արցախի Հանրապետության օրը` ժամը 18:00-ին։

#Արցախ

Սևակ Նազարյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ