Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի նախագահական ընտրություններում ՀՅԴ առաջադրած Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ողջույն սիրելի հայրենակից,
Սոցիալական այս հարթակը կարող է իմ ու քո երկխոսության, երկուստեք կարեւոր հարցերի ու խնդիրների վերհանման, արածն արժևորելու և բացթողումների մասին բարձրաձայնելու այն տիրույթը դառնալ, որտեղ ոչ մի առողջ տեսակետ գրաքննության չի ենթարկվի, յուրաքանչյուրդ կարող եք ծանոթանալ իմ՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ծրագրերին, մտահոգություններին ու երկրի ապագայի տեսլականով ապրող մարդու մտորումներին:
Այս էջը տեսակետների, մտքերի փոխանակման յուրովի կամուրջ է իմ ու ձեր միջև և ես պատրաստ եմ սեղմել յուրաքանչյուր քաղաքացու ձեռքը, եթե նրա քայլերը ուղղված են Արցախի զարգացմանն ու առաջընթացին:
Եկե՛ք համախմբվենք առողջ ու իրական գաղափարի շուրջ»: