կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 13:27
Քաղաքական

Նրա ողորմելի տեսքն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս․ Ավետիք Իշխանյան

Նրա ողորմելի տեսքն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս․ Ավետիք Իշխանյան

Նայում եմ բրյուսելյան ընթրիքի լուսանկարը և ամոթից չգիտես ինչ անես։ ԵՄ նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական կիսաժպիտը դեմքին, ներողամտորեն նայում է Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Ադրբեջանի նախագահն ինքնավստահ, արհամարհական քմծիծաղը դեմքին, նույնպես նայում է իր զոհին։ Իսկ «հերոսը» մռայլ, ընկճված, խեղճացած կուչ է եկել աթոռին։Եվ նա ներկայացնում է Հայաստանը։ Նրա այդ ողորմելի տեսքը միայն արդեն խայտառակ է անում մեզ բոլորիս։ Նման կիսագրագետ, ողորմելի ղեկավար, համոզված եմ Հայաստանն իր ողջ պատմության մեջ չի ունեցել։ Նման ողորմելիներ, բնականաբար կան բոլոր ազգերի մեջ, բայց բացառվում է, որ դրանք ոչ միայն գան իշխանության, այլև երկիրը պարտության մատնելուց, հայրենիքը թշնամուն հանձնելուց հետո, շարունակեն մնալ իշխանության։ ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ․․․

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան