կարևոր
1474 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-22 11:22
Քաղաքական

Տխուր ընտրարշավ. «Հրապարակ»

Տխուր ընտրարշավ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 18-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների եւ մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Կուսակցությունների ցուցակների թվակազմը վկայում է, թե որ ուժերն են պատրաստ իրական պայքարի, իսկ որոնք են առաջադրվել այլեւայլ նպատակներով։ Հիշեցնենք․ Երեւանի ավագանին, օրենքով սահմանված կարգով, 65 անդամ ունի։

Իշխող ՔՊ-ն 181 հոգանոց ցուցակ է ներկայացրել, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 129, «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է Հայկ Մարությանը, 71 թեկնածուից է, Արամ Զավենիչի «Հանրապետությունը»՝ 68, ԼՀԿ-ն՝ 50, մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երեւանի ավագանու կեսն է։

Օրինակ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» եւ Խզմալյանի Եվրոպական կուսակցությունների ընտրական ցուցակները 24 հոգանոց են, Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Միացյալ Հայաստան» դաշինքի ցուցակը 41 հոգուց է բաղկացած, ինչը նշանակում է, որ կա՛մ այս ուժերն իրենք էլ չեն հավատում իրենց հաղթանակին եւ օլիմպիական մասնակցություն են ապահովում, կա՛մ էլ քչերն են համաձայնել նրանց ցուցակում տեղ զբաղեցնել եւ պայքարի մեջ մտնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում