կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 22:56
Տնտեսական

Տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը ենթադրում է ՏՏ լուծումների կիրառում

Տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը ենթադրում է  ՏՏ լուծումների կիրառում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Տրանսպորտային և ՏՀՏ ոլորտի գծով ղեկավար Ջեյն Թրեդվիլին։ 

 Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը բազմամյա է և չափազանց արդյունավետ: Նա հույս է հայտնել, որ այն կլինի շարունակական։ 
 
Կողմերը նշել են, որ ՏՀՏ-ն և բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող բնագավառներից է։ Նախարարը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի աջակցության այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում խթանել են այդ աճին։ 
 
Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը, որը ենթադրում է որոշակի ՏՏ լուծումների կիրառում։
 
Նախարարը հույս է հայտնել, որ ապագայում այս նախագծի շուրջ ևս համագործակցության հնարավորություն կլինի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև։ 
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող նոր ծրագրերին, քննարկել արդյունավետ գործակցության հեռանկարները։