|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․
«Օրերս համացանցում տարածվել է ՔՊ կուսակցության (վստահաբար նախընտրական) մի պաստառ՝ «Վերադարձ Հայաստան», «Չկա Հայաստան առանց Փաշինյան» կարգախոսներով:
Ակնհայտ է՝ առաջինը Փաշինյանի՝ արդեն իսկ մամուլում և տարբեր հարթակներից լայնորեն քննադատված, հակապատմական և հակազգային կարգախոսի քողարկված տարբերակն է և պիտի հասկանալ՝ «Վերադարձ իրական Հայաստան»:
Երկրորդի միտք բանին և ոճը ոչ միայն ոտնահարում են էթիկայի բոլոր նորմերը, այլև հատում են ազգային արժանապատվության բոլոր կարմիր գծերը, որովհետև այն Հայաստանի և հայ ժողովրդի ապագան պայմանավորում է մի մարդու իշխանությամբ, որն իր ապիկար կառավարման «հանճարով» կարող է հավակնել մեր պատմության վատագույն կառավարչի տիտղոսին:
Այդ կարգախոսը վկայում է ևս մի բանի մասին. նրա հեղինակը կտրված է իրականությունից. նա փորձում է 2026-ին ստեղծել 2018-ի մթնոլորտի պատրանքը, բայց չի գիտակցում, որ այդ երկու թվերի միջև ոչ թե պարզապես ութ տարվա հեռավորություն է, այլ զոհաբերված 5000 կյանք, շուրջ տասը հազար հաշմանդամ, դավաճանված Արցախ, մոտ հարյուր հիսուն հազար անտուն մնացած արցախցի, ՀՀ բռնազավթված տարածքներ, իսկ այդ ամենի համայնապատկերին՝ իշխանավորների՝ ոչնչով չհիմնավորված միլիոնների հասնող պարբերական պարգևավճարներ և ՀՀ ինքնիշխանության վերջնական կորստի հեռանկար»: