կարևոր
6034 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-07 22:57
Արցախ Հասարակություն

Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին. Ռուբեն Վարդանյան

Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շվեյցարական Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին տված իմ հարցազրույցի ընթացքում հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին, ու երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում:

Իսկ իրականությունն այն է, որ Արցախը շարունակում է լիակատար պաշարված մնալ ողջ աշխարհի աչքի առջեւ եւ կրելով անմարդկային զրկանքներ՝ պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար, իսկ Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին:

Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին, որը ցուցադրվում է բազմաթիվ երկրներում եւ բազմամիլիոն լսարան ունի, ներկայացրել էի իրական պատկերը: Հարցազրույցը հրապարակվել է հուլիսի 28֊ին: Դրանից հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, եւ այստեղ հնչող հարցերն ու պատասխանները շարունակում են, ցավոք, ակտուալ մնալ», - գրել է Վարդանյանը։