կարևոր
30037 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-04 12:17
Քաղաքական Տարածաշրջան

Եվրոնյուզ հեռուստաընկերության լրագրողի մուտքը Հայաստան պետք է մերժվեր. Տոնոյան

Եվրոնյուզ հեռուստաընկերության լրագրողի մուտքը Հայաստան պետք է մերժվեր. Տոնոյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը գրում է.

«Իմաստը ո՞րն է հարցազրույց տալ մի հեռուստաընկերության լրագրողի, ով քեզանից առաջ Շուշի քաղաքում հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախագահից ու նույն քաղաքում մի դաստա լրագրողի ու փորձագետի հետ նաև ներկա եղել գլոբալ տնտեսական եսիմ ինչ միջոցառման։

Հարցազրույցը ու առհասարակ տվյալ լրագրողի ընդունելությունը, դեռ չեմ ասում Հայաստան մուտքը պետք է մերժվեր թեկուզ էն պատճառով, որ հասել է հայկական Շուշի ու մի քանի հարյուր մետր էն կողմ հումանիտար աղետի մեջ տապակվող հայ ժողովրդի դահիճի տված հացը լափել ու հյուրասիրած գինին խմել։

Թե՞ ՀՀ մուտքի արգելքը մենակ հայերին է վերաբերում»։