Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդիրն առաջացել էր դեռևս օգոստոս ամսին, երբ դատական 3 ատյանների որոշումներով անվավեր էր ճանաչվել 2021 թվականին անցկացված 5 սլոթների արդյունքները։ Օրենքի բացի պատճառով այդ պահին հայ հեռուստադիտողը կանգնած էր որևէ տեղեկատվություն չստանալու վտանգի առջև։ Այս մասին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։
«Ի պատիվ հեռարձակողների և կարգավորող մարմնի՝ այն ժամանակ հեռուստադիտողի շահերը գերակա գնահատվեցին և 5 հեռուստաընկերությունների դիմումի հիման վրա, նրանց թույլ տրվեց հեռարձակվել իրենց զբաղեցրած սլոթներով մինչև նոր մրցույթի ամփոփումը։ «Երկիր Մեդիան» մրցույթի արդյունքում, քանի որ մեկ սլոթով պակասել էր, նույնպես հաղթող չճանաչվեց։ Այս իրավիճակում ունենք մեկ բաց սլոթ և ունենք հեռուստատեսություն, որը մինչև 2028 թվականը գործունեության արտոնագիր ունի, որը չեղյալ է հայտարարվել դատարանի որոշումով։ Օրենքի լրացում ընդունվեց այս քառօրյայի ընթացքում, որը հնարավորություն է ստեղծում «Երկիր Մեդիա» հեռուսաընկերության համար վերականգնել իր հեռարձակումը հանրապետական ծածկույթում։ Օրենքում միանշանակ է գրված, որ եթե կա ազատ սլոթ և կա հեռուստաընկերություն որի արտոնագիրը չեղյալ է համարվել դատարանի որոշումով, ապա նա իրավունք ունի դիմում ներակայցնելով վերականգնել իր հեռարձակումը մինչև այդ սլոթի վրա մրցույթի հայտարարումը և արդյունքների ամփոփումը»,- ասաց նա։
Հեռուստաընկերության ղեկավարը նշեց, որ օրենքին տրվել է հետադարձ ուժ՝ օրենքը տարածվում է նաև այսպիսի դեպքերի վրա․
«Թեկուզ ժամանակավոր, բայց մինչև Հ2-ի հայցը ՀՌՀ-ի դեմ ամփոփվելը և իր բոլոր ատյաններով անցնելը, նոր մրցույթ հայտարարվելը, մենք հնարավորություն կունենանք մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր, իսկ թե երբ, դա տեխնիկական հարց է։ Օրենքը դեռ պետք է ՀՀ նախագահի կողմից ստորագրվի, պաշտոնապես հրապարակվի, որից հետո ուժի մեջ կմտնի։ Այդ ժամանակ մենք դիմում կտանք և, հույս ունեմ, որ կվերադառնանք եթեր»,- ասաց հեռուստաընկերության ղեկավարը։
Նրա խոսքով՝ իրենց դիմումը դեռ դատարանից հետ չեն կանչելու, բայց եթե վերականգնվի հեռուստաեթերը մինչև մրցույթի ամփոփումը, փաստորեն օրենքի ուժով իրենց հայցը արդեն բավարարված կլինի և ինքը՝ որպես տնօրեն, հետ կկանչի հայցը դատարանից։
«Եթե այս օրենքը չընդունվեր, ապա մենք կարող էինք կանգնել նույն խնդրի առաջ, կհայտնվեինք այն խնդրի առաջ, որի առաջ կանգնել էին այն ընկերությունները, որոնք լիցենզիա են ստացել դեկտեմբերին, կարող են կանգնել եթերը դադարեցնելու պրոբլեմի առաջ։ Հիմա օրենքի այդ բացը փակված է։ Չեմ կարծում, որ լիցենզավորման այս օրենքի ընդունումից հետո նոր մրցույթ անցկացնելու պահանջ է առաջանալու, սա կազդի մյուս մրցույթի չափորոշիչների հստակեցման վրա»,- ասաց նա։