|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին՝ Սիրիայում ռազմական գործողության, ինչպես նաեւ ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«H.R. 4695-ի քվեարկությունն անցավ 403 կողմով, 16 դեմով»,- հաղորդվում է պալատի թվիթերյան էջում:
Ըստ օրինագծի՝ այն պատճառով, որ Թուրքիան Սիրիա զորք է մտցրել և ռուսական ռազմական տեխնիկա ձեռք բերել, առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել թուրք բարձրաստիճան անձանց դեմ՝ ներառյալ պաշտպանության նախարարի, արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվները եւ պատժամիջոցներ սահմանել թուրքական բանկերի դեմ՝ Halk Bankasi-ի կամ Halkbank-ի:
Փաստաթղթով նաև հանձնարարվում է հետագա քննարկման համար Կոնգրես տվյալներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի՝ ԱՄՆ-ում ունեցած ակտիվների մասին:
Փաստաթուղթն այժմ պետք է ընդունի Սենատը, որից հետո այն ստորագրելու համար կուղարկվի ԱՄՆ նախագահին: