Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Իրանի խորհրդարանն իմփիչմենթի գործընթաց է սկսել Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի դեմ՝ երկրի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում անփութության հետևանքով առաջացած պայթյունի պատճառով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական EcoIran լրատվականից՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղաքացիական շինարարության հանձնաժողովի անդամ Մանան Ռայիսին։
Նա նշել է, որ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնվել է խորհրդարանի անդամների կողմից՝ հիմնվելով թույլ տված թերացումների վրա։
«Ֆարզանե Սադեղի իմփիչմենթի առաջարկը մինչ օրս ստացել է խորհրդարանի 41 անդամի ստորագրությունը», - հայտնել է նա։
Փաստաթղթում ուրվագծել է ութ առանցքային հարց, որոնց թվում նշվել է նավահանգստի գործունեության կազմակերպման անփութությունը և անգործությունը, նախարարության վատ գործելակերպը բնակարանային շուկան կարգավորող օրենքների կիրառման գործում, տրանսպորտի ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը, բնակարանային գրանցման ծրագրի փակումն ու մարդկանց իրենց օրինական իրավունքներից զրկելը և այլն։
Մանան Ռայիսին նաև նշել է, որ նախարարը վստահության քվեի նիստում ներկայացրել էր իր նախարարության տարբեր առաքելությունների կոնկրետ պարտավորությունները, սակայն ծառայությունից ամիսներ անց և չնայած բազմաթիվ հետևողական քայլերին, հանդիպումներին, բանավոր, գրավոր և անձնական հիշեցումներին, գործնականում չկա որևէ առաջընթաց կամ ճանապարհների և քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում լուրջ վերափոխումների ծրագրեր։
Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ Պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, 138-ը դեռևս բուժում են ստանում։
Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին հայտարարել էր, որ տեղի ունեցած պայթյունն անփութության ու թերությունների հետևանք է։