|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Ըստ 168.am-ի՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։
ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։
Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Աղբյուրը՝ 168.am