կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-21 20:25
Աշխարհ Քաղաքական

Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ հնարավոր է ստորագրվի համաձայնագիրը՝ այն համարելով «բացառիկ վերջին պահ»

Ադրբեջանի բռնապետը հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ հնարավոր է ստորագրվի համաձայնագիրը՝ այն համարելով «բացառիկ վերջին պահ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարում մինչև ընթացիկ տարվա վերջ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը լիովին հնարավոր է․.. Սակայն եթե դա չլինի, ապա խաղաղություն էլ չի լինի։ Իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, այն կայունություն և անվտանգություն չի բերի։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով շատ զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակը, դա դժվարություններ կստեղծի նաև ապագայում», - հայտարարել է Ալիևը Շուշիում կայացած մեդիաֆորումի ժամանակ։

Միաժամանակ նա հայտարարել է, թե այն բանից հետո, երբ Հայաստանը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, սկսվել է խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը ։ «Հայաստանը պետք է կատարի վերջին քայլը․.. Նրանք արդեն ընդունել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, բացահայտ հայտարարել են այդ մասին, և հիմա արդեն փաստաթղթի ստորագրման փուլն է։ Սա բացառիկ կարևոր վերջին պահն է», - ասել է նա։

Ադրբեջանի բռնապետը հայտարարել է նաև, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում են երեք միջազգային կողմեր' ԱՄՆ – ը, Ռուսաստանը եւ Եվրամիությունը: