|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է համարում մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մինչև տարեվերջ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում լինի և որտեղ կարո՞ղ է այն կայանալ։
«Որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է լինելու հանդիպումը, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- ասաց Սիմոնյանը։