կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 12:58
Քաղաքական

Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞. Գ. Համբարյան

Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞. Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեր իշխանությունների պրիմիտիվությունը չափ ու սահման չունի... Երեկ նիկոլականների կողմից Սահմանադրությունում հակաօրինական փոփոխություն կատարելուց հետո գործող իշխանությունները որոշեցին ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրից և այսօր մեծ նվեր մատուցեցին. կորոնավիրուսային վիճակագրության համաձայն 1274 թեստավորվածներից վարակված են եղել 418-ը, իսկ առողջացածների թիվը՝1013 է...

Մինչև երեկ ոչինչ չէր հուշում, որ մեզ մոտ այսպիսի կտրուկ "հաճելի" վիճակ է նախատեսվում. իշխանություններն ընդամենը զգուշավոր, բայց ոչ հիմնավորված, լավատեսություն էին հայտնում... Դա այն դեպքում, երբ, օրինակ, իմ շրջապատում կորոնավիրուսով հիվանդությունների դեպքերը կտրուկ ավելացել են...

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարն է օգտագործում հօգուտ իր քաղաքական շահերի...

Վերը նշված թվերից կարելի է ենթադրել, որ իշխանությունները կորոնավիրուսից առողջացածների թիվն են ժամանակին գաղտնի պահել, որ հիմա էլ այն "քաղաքական" աստառով ներկայացնեն հասարակությանը...
Այսպես շարունակվելու դեպքում, չեմ զարմանա, եթե բարձր մակարդակով հայտնեն, որ կորոնավիրուսի տարածման համար ևս Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորներն են մեղավոր, ինչպես մեղավոր են տնտեսության խայտառակ և մարդկանց ծանր սոցիալական վիճակի համար...

Հ.Գ. Կարող է կորոնավիրուսային այսօրվա վիճակագրության վրա աշխատել է Տիգրան Մուկուչյանը...»»