|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին:
Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են: Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը մշտապես գտնվել է Աբրահամյանների տիրապետության տակ եւ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն ազատել նրանց տիրապետությունից: Մեր թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշվել է՝ ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: