|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պատրաստվում է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հանձնաժողովի դռնբաց նիստից հետո հայտարարեց նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո կրկին կարևոր պաշտոնյաներ պետք է հրավիրվեն քննիչ հանձնաժողով:
«Պատրաստվում ենք հրավիրել Արցախի Հանրապետության նախագահին: Պաշտպանության բանակի հրամանատարի հրավերը պարզապես տեղափոխեցինք, ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,-ասաց Քոչարյանը: