|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, մեր աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել:
Մեր տեղեկություններով` հիմնականում հարցաքննություն իրականացնողը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է եղել՝ հաճախ խոսքը փոխանցելով «Իմ քայլ»-ից հանձնաժողովական Տիգրան Կարապետյանին: Զինվորին, ըստ մեր լուրերի, հարցրել են` արդյոք այդ օրը բանակը զենք ունեցել է, անհրաժեշտ սնունդով ապահովված եղել են, հրամկազմը պատրաստ եղել է, զինվորների քաջությունը բավարարել է մարտին մասնակցել: Մինչև այսօր բոլոր քննվողները, ըստ մեր լուրերի, հաստատել են, որ ամենի ինչ նորմալ է եղել, և հանաձնաժողովը չի կարողանում գտնել թերացումների կծիկը: Ի դեպ, հանձնաժողովականները միմյանց խոստացել են նիստից «ուտեչկաներ» չանել»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։