|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում, քանի որ աննախադեպ կերպով ուժեղացվում է անվտանգությունը: Օրեր առաջ այդ վիճակում էր Գյումրին, երեկվանից տեղեկություններ էինք ստանում, որ խայտառակ վիճակ է Դիլիջանում, մասամբ՝ նաև Իջևանում:
Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկօրյա քաղաքական ժողով էր պլանավորել Դիլիջանում, որին նախատեսվում էր նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Եվ ահա, մեր տեղեկություններով, երեկ առավոտից, չնայած Փաշինյանը դեռ կառավարության նիստ էր վարում, մարզում արդեն պատրաստվում էին:
Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում