|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցին ընդառաջ կախվել են Վրաստանի և Հայաստանի դրոշները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Սա ՀՀ վարչապետի թվով երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան:
ՀՀ վարչապետի այցը Վրաստան երկօրյա է և տեղի կունենա մարտի 3-4-ը:
Բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունը տեղի կունենա կառավարության շենքում: Հայ գործընկերոջը կդիմավորի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Օրակարգում են վարչապետների հանդիպումներն ինչպես դեմառդեմ, այնպես էլ լայն ձևաչափով, ինչից հետո Գախարիան և Փաշինյանը լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն:

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:
ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին: