կարևոր
3064 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-04 18:00
Հասարակություն

Ջերմաստիճանը նվազելու է մի քանի աստիճանով. եղանակային կանխատեսումներ առաջիկա 5 օրվա համար

Ջերմաստիճանը նվազելու է մի քանի աստիճանով. եղանակային կանխատեսումներ առաջիկա 5 օրվա համար

Հանրապետության տարածքում` հունիսի 4-ի ցերեկը, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 4-ին, 6-7-ը կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-9-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+25,

Լոռիում՝ գիշերը +7+11, ցերեկը՝ +23 +26,

Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+32,

Արարատում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +31+33,

Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+33,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+34, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Արցախում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +28+32։