Հանրապետության տարածքում հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: