Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին երեք տարիներին, անցած տարի՝ հենց այս օրերին, ասում էինք այն, ինչը Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց, այդ վտանգների մասին ասել ենք: Ըստ էության՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո գործընթացը կշարունակվի Քիշնևում:
«Այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիներն ունեն 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա ասաց որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ և պայքարելու են մինչև վերջին շունչը:
«Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու։ Նախորդ տարվա պայքարը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում համախմբելու են ժողովրդին և դուրս են բերելու պայքարի։ Փաշինյանի խոսքերը ՀՀ պետականության գոյությունը դնում է վտանգի տակ»,-ասաց սաղաթելյան: