կարևոր
1042 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 15:00
Քաղաքական

Իմպիչմենթի գործընթացը սկսելու համար «Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է․ Իշխան Սաղաթելյան

«ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պատրաստ են, խմբակցության գրասենյակում ձևաթուղթը դրված է։ Երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, մենք այդ ստորագրություններով ձևաթուղթը կփոխանցենք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն։ «Պատիվ ունեմ»-ն ունի 6, «Հայաստան»-ը՝ 28, որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է ևս երկու ստորագրություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հայտնելով, որ «Պատիվ ունեմ»-ի գործընկերների հետ հանդիպմանը փորձել են այդ հարցը ևս ճշտել․ «Դժբախտաբար այս պահին այդ երկու ստորագրությունը չունենք։ Բայց ինչպես պարոն Մամիջանյանը հայտնեց, նույնիսկ եթե լինի, այս պահին չարժե խորհրդարան մտնել՝ ակնկալելով, որ ևս 18 ձայն կլինի գործընթացը լիարժեք սկսելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։