|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկուշաբթի օրը ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի կենտրոնական հրամանատարական կետ կատարած այցի ժամանակ զեկուցվել է, որ երկրի ՀՕՊ զորքերը շաբաթ օրը բերվել են մարտական պատրաստության համար մեկ աստիճանի, հայտնում է Sputnik Բելառուսը:
«Լուկաշենկոն նշել է, որ զորքերը բարձր մարտական պատրաստության մեջ են արդեն մի քանի օր։ Ինչպես զեկուցվել է նախագահին, շաբաթ օրը միջադեպերից հետո նրանք բերվել են համար մեկ պատրաստվածության աստիճանի», - ասվում է Բելտայի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտարարել Է Լուկաշենկոն, իրեն հետաքրքրում է երկրի շուրջ ստեղծված իրավիճակը և այդ իրադրության զարգացման հեռանկարները: «Համառոտ։ Առանց ահաբեկման: Այն մասին, թե ինչ է կատարվում եւ ինչ ենք մենք ակնկալում կարճաժամկետ հեռանկարում», - ասել Է Լուկաշենկոն՝ պարզաբանելով, թե ինչպիսի զեկույց է ուզում լսել զորահրամանատարներից։