Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում են, մինչեւ այդ նրանք այցելել են նաեւ Սոթք:
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ այժմ էլ կրակոցների ձայներ են լսվում:
Նա նշեց, որ դեպի Սոթք եկող գլխավոր ճանապարհին ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել, եւ լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին արգելում է այդ ճանապարհով գնալ. «Մենք այլ ճանապարհով կարողացանք Սոթք հասնել»:
Պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իրավիճակի վերաբերյալ ասաց, որ Սոթքում եւ Կութում բնակիչները չեն տարհանվել, դպրոցներն ու պարտեզները հեռավար կարգով են դասապրոցեսն ապահովել. «Մարդիկ պարզապես սպասում են, որ պիտի մեր երկրում իշխանության ղեկը ստանձնածները իրենց գործառույթներն իրականացնեն: Մենք այստեղ ենք, եւ չտեսանք մեր քաղաքացիների հետ տարվող աշխատանքներ, որպեսզի արդեն ինքնապաշտպանության պատրաստ հայ մարդիկ կարողանան իրենց արժանապատիվ դիմադրությունը ցուցաբերել»:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: