կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 20:49
Հասարակություն

Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգության հետևանքով խոսվում է մեկ զոհի մասին, լսվում են կրակոցների ձայներ․ Թագուհի Թովմասյան

Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգության հետևանքով խոսվում է մեկ զոհի մասին, լսվում են կրակոցների ձայներ․ Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։

Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։

Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»:

 

Տես նաև՝  Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ: