Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 19:32
Աշխարհ

Դժգոհ ձայներ են լսվում կուսակցական վերնախավում. RFI

Դժգոհ ձայներ են լսվում կուսակցական վերնախավում. RFI

Ֆրանսիացիների 69 տոկոսը կարծում է, որ «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը պետք է դուրս գա նախագահական ընտրարշավից նրա կնոջ՝ Պենելոպայի ֆիկտիվ պաշտոնի շուրջ սկանդալի պատճառով։ Հասարակական կարծիքի նման արդյունքներ է ներկայացնում Harris ինստիտուտը, փոխանցում է RFI–ն։

Հարցման արդյունքները վկայում են, որ անգամ «Հանրապետականների» համախոհների շրջանում 42 տոկոսն ուզում է, որ կուսակցությունը ընտրություններում ներկայացնի այլ թեկնածու։ Դժգոհ ձայներ են լսվում նաեւ կուսակցական վերնախավում։ Հանրապետական պատգամավորներ Ֆիլիպ Գոսլենն ու Ժորժ Ֆենեկը հայտարարել են, որ կուսակցության փրայմերիզը, որում հաղթել էր Ֆիյոնը, պետք է անվավեր ճանաչել, եւ Ալեն Ժյուպեին կոչ է արել գլխավորել ընտրարշավը։

Վերջինս, սակայն, արդեն բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել «Հանրապետականների» անունից։