կարևոր
3784 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-08 17:46
Քաղաքական

Այն, ինչ իշխանություններն առաջարկում են, գերեզմանային խաղաղություն է․ Կարեն Վրթանեսյան

Այն, ինչ իշխանություններն առաջարկում են, գերեզմանային խաղաղություն է․ Կարեն Վրթանեսյան

 

 

«Խաղաղության օրակարգ» բառակապակցությունը մոլորեցնող է, քանի որ այն, ինչ իրենք առաջարկում են, գերեզմանային խաղաղություն է։ Այսինքն՝ հայեր չլինեն, թուրքերի համար լինի խաղաղություն»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում իշխանականները «խաղաղություն» եզրը էլ չեն օգտագործում, քանի որ  դրանով արդեն մարդկանց արդեն խաբել չի լինում։

«Ինչ վերաբերում է գեներալ Խաչատուրովի, գեներալիտետի, ավագ սպայակազմի նկատմամբ հետապանդումներին, ապա դրանք հետևողական, դիտավորյալ, նպատակաուղղված գործողություններ են՝ բանակը թուլացնելու, քանդելու։  Ըստ էության, կարելի է ասել, բանակը գլխատված է»,- ասաց փորձագետը։