կարևոր
3454 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-22 15:08
Քաղաքական

Նիկոլական քարոզչամեքենան այսպիսի մի թեզ է նետել դաշտ, թե զոհվածների ծնողներին ինչ-որ «մութ ուժեր» շահագործում են․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլական քարոզչամեքենան այսպիսի մի թեզ է նետել դաշտ, թե զոհվածների ծնողներին ինչ-որ «մութ ուժեր» շահագործում են․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Նիկոլական քարոզչամեքենան այսպիսի մի թեզ է նետել դաշտ, թե զոհվածների ծնողներին ինչ-որ «մութ ուժեր» շահագործում են ընդդեմ «sireli paron varcapeti»։

Նախ՝ արձանագրենք, որ այս թեզը տարածողը նիկոլաթուրքական քարոզչամեքենայի սպասարկու է, կապ չունի՝ հասկանալով է դա անում, թե ոչ։

Երկրորդը՝ ամենակարևորը. քաղաքացիական ու քաղաքական պայքարին անցնելը ԳԻՏԱԿՑՎԱԾ ընտրություն է։ Մինչ այդ մարդիկ 2,5 տարի փորձել են բոլոր հնարավոր այլ տարբերակները ու բախվել են պատի։

Հիշեցնեմ, որ 2020–21 թվականներին այս մարդիկ չէին թողնում, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները գնան, իրենց կողքը կանգնեն։ Ասում էին. «Մեզ մի խառնեք ձեր քաղաքական խաղերին»։ Այն ժամանակ իրենք հավատում էին, որ հնարավոր է երկիրը փրկել իշխանության հետ բանակցելով, հետո իրավական ճանապարհով։ Հետո իրենց դառը փորձից հասկացան, որ նիկոլապետության պայմաններում դա անիմաստ է։

Այդ մասին շատ հստակ գրած է մայիսի 8-ի «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարության մեջ.

«Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը և պայքարելով այդ ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով»։

Կապ չունի, թե ով երբ է սա հասկացել, կարևորը հասկացել են։

Շատ տրամաբանական է, որ որ պետական դավաճան Նիկոլը իր որդուց սկսած քպ-ական ամբողջ քարոզչաոհմակով վերջացրած նետել է այս մարդկանց դեմ։ Որովհետև «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն ու իրենց համակիրները պայքարելու գիտակցված ընտրություն են կատարել»։