Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին երկու օրերի, թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական տեղեկատվություններից ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները վերջնականապես ակցանի մեջ են առնված իրենց անվտանգային և դիվանագիտական սին քաղաքականության արդյունքում: Հատկապես Վաշինգտոնյան պլատֆորմում Բլինքենի կողմից հայտարարված մեկ շաբաթյա բանակցային մարաթոնից պարզ է դառնում, որ ի սկզբանե համաձայնեցված դիրքային և սկզբունքային զիջումները, որը պաշտոնական Երևանը այլևս կատարել էր մինչ բանակցության մեկնելը ադրբեջանա-թուրքական ալյանսին չեն բավարարում:
Ավելին, այն «պաշտոնական ներկայացուցչական» կազմը, որը ներկայացնում է ՀՀ-ն ոչ նախապես ոչ էլ հիմա հանրային բաց ռեժիմով չի ներկայացրել ՀՀ-ի բանակցային և սկզբունքային դիրքավորումը, բացի ամեն գնով ինչ որ բանի հասնելուց:
Որևէ մեկը չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվում և տրվում մեր պետականության հաշվին: Փաստացի տեղի է ունենում մի գործընթաց, որտեղ սեփական հլու հնազանդ քաղաքական դիրքավորման պատճառով հայկական կողմը ինքնապատանդառու է դարձել, ումից քաշում են հնարավորն ու անհնարը մեր պետական, անվտանգային, ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող փաստաթուղթ ստանալու համար: Ավելին, այլևս զիջվածի չափով չբավարարվելով երեկ և այսօր ադրբեջանական և թուրքական պաշտոնյաների կողմից հնչեցվող հայտարարությունները, որոնք իբր ուղղակի կապ չունեն բանակցային պրոցեսի հետ, բայց ռեալ պոլիտիկի կանոններով հայկական կողմի բանակցային դիրքերի ճնշման և ակնկալվելիքից ավելին ստանալու համար են արվում ևս վկայում է այն մասին, որ Վաշինգտոնում փակ դռների հետևում տեղի ունեցող գործընթացը քաղաքական արհավիրք է լինելու մեր պետության համար, երբ բացվեն առայժմ անհայտ, բայց այլևս զիջված շահերը:
14% լեգիտմության բազա ունեցող որևէ իշխանություն, եթե ունի քաղաքական խելամտության և քաղաքական բարոյականության քիչ, թե շատ ընկալում, պետք է հասկանա, որ այդ պայմաններում, որ աշխարհաքաղաքական բևեռն էլ լինի երաշխավոր, որևէ բանակցային գործընթացի մեջ մտնելը, որևէ բան ստանալու համար, բացի դավաճանությունից ուրիշ որևէ որակում և բնորոշում չունի և չի կարող ունենալ:
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ