|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։
Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։