Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Իրաքում ռազմական գործողությունների սաստկացմամբ և շտապ միջոցներ է պահանջում ձեռնարկել Մուսուլի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Այդ մասին Հռոմի պապը հայտարարել է Իրաքի եկեղեցականների մեծ պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում նաև մահմեդականներ կային՝ շիա և սուննի, ղպտիներ, կաթոլիկներ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պապն ասել է, որ մտածում է «քաղաքացիական բնակչության մասին Մոսուլի արևմտյան թաղամասերում, և պատերազմի պատճառով անօթևանների մասին»: Ֆրանցիսկոսն իր «խորը ցավն է հայտնել արյունալի հակամարտության զոհերի կապակցությամբ և պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար:
Իրաքի նախագահ Ֆուադ Մասումն ավելի վաղ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Մոսուլում, հումանիտար աղետ է, սակայն չի կարելի քաղաքը թողնել ահաբեկիչների ձեռքում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր:
Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: