|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Միրզոյանի և Լավրովի հանդիպման վերաբերյալ մանրամասներ է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններում ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ համաձայն 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների», - նշված է հաղորդագրությունում։