կարևոր
3394 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 17:25
Քաղաքական

Մեր պահանջն այն է, որ 24 ժամվա մեջ մեղադրանք առաջադրեն թվով 13 ոստիկանների. Արա Ռոստոմյան

Քիչ առաջ ներկայացրեցինք մեր պահանջը, ուղղակի ծնողները փոքր ինչ բորբոքված են և խոսքը այդքան լավ չներկայացրեցին, մենք պահանջ ենք  ներկայացնում, որ նախնական 24 ժամ մենք մնալու ենք այստեղ և  մեր պահանջը այն է, որ 24 ժամվա մեջ մեղադրանք առաջադրեն թվով 13 ոստիկանների։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհվածի հայր, «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը:

«Հինգ ծնողների, կանանց , երբ Եռաբլուրից ուժ կիրառեցին և տարան, չորսը տանում էին մեր Գոհարին, և երկու-երկու ոստիկաններ էլ մյուս կանանց տարան, որոնք այնպիսի ուժ էին կիրառել, որ մարմնական վնասվածքներ էին ստացել մեր ծնողները։

Բոլորի նկարները բերել ենք, նույնականացրել ենք, առերեսումների ժամանակ բոլոր այդ ոստիկանները ներողություն են խնդրել, ընդունել են, որ սխալ քայլ են արել, չպետք է կիրառեին ուժ, որից հետո եկել է իրենց գումարտակի հրամանատարը առերեսման ժամանակ, ասել է, որ ինքն է տվել այդ անօրինական հրամանը, ինքը նույնպես ներողություն է խնդրել, իրենք վերցնում են իրենց մեղքը։ Հիմա Քննչական կոմիտեն ներկայացնում է, որ չունենք բավարար հիմքեր մեղադրանք առաջարկելու համար»,- ասաց նա:

Զոհվածի հոր խոսքով՝ հրամանը ներկայացրել է Հայկազ Ջոմարդյանը, ու ասել է, որ ինքն է տվել այդ հրամանը, բայց չի ասել, թե իրեն ով է տվել այդ հրամանը. 

«Բայց քանի որ ինքը տվել է անօրինական հրաման՝ իրեն և ևս 12 ոստիկանի մեր պահանջով, որ 24 ժամվա մեջ ներկայացնեն մեղադրանք։ Իսկ եթե մեղադրանքը չառաջադրվի մենք հանդես կգանք հայտարարությամբ։ Մեր խնդիրը այն չէ, որ որևէ գործողություն անենք, որ դուրս չգան, մենք պահանջում ենք, որ 13  ոստիկանի մեղադրանք առաջադրվի։ Ես ուղիղ եթերով դիմում եմ այն բոլոր հայերին, ովքեր մտահոգ է այս երկրի համար, ովքեր գալիս մեզ ասում էին, որ մենք պատրաստ ենք, ձեր կողքը կանգնած ենք, ամեն ինչով ուզում ենք օգնել, հիմա սրանով դուք կարող եք սատարել, որ այսօր գաք այստեղ, միանաք մեզ, մեր պահանջին և մեղադրանք առաջադրվի այդ  ոստիկաններին։ Մենք նաև ունենք ինֆորմացիա, որ Ռաֆայել Վարդանյանը 4-րդ կայազորայի վարչության պետերից մեկն է, ով այն գործն է վարում, որ մենք պահանջ ենք ներկայացրել, որ հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին, մեղադրանք առաջադրեն և կալանավորեն, ասում է , որ չկան բավարար հիմքեր, գտնվում է շենքում, երկրորդ պահանջն է, որ նա իր խմբով գա այստեղ և պատասխան տա հարցաքննել է Նիկոլ Փաշինյանին, թե՝ ոչ, ինչ հարցեր է տվել, մենք նրան գրավոր հարցեր էինք տվել, որ հարցաքննելու ընթացքում ուղղեր այդ հարցերը Նիկոլ Փաշինյանին, ուզում ենք իմանալ՝ տրվել են արդյո՞ք այդ հարցերը, կան բավարար հիմքեր, որպեսզի մեղադրանք առաջադրվի նաև Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մեր խնդիրն է , որ ովքեր մտահոգ են այս երկրի ապագայով, նոր զոհեր չլինելով, գան միանան մեզ, եթե մեր պահանջը չբավարարվի հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ և մենք մեր հույսները կտրենք, որ իրավական հարթության մեջ այս երկրում որևէ հարց չի լուծվում։ Որովհետև մի մարդու  կամակատարությունից ելնելով նա է որոշում ում պետք է մեղադրանք առաջադրեն, ում՝ ոչ։ Այդ պատճառով մենք կփոխենք մեր պահանջը և այդ ժամանակ կդիմենք ամբողջ ժողովրդին համապատասխան պահանջով»,- ասաց նա: