կարևոր
2140 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-22 14:32
Քաղաքական

Իրենք խրախճանքի մեջ են գտնվում, որ Գայանեն կալանավորված է. Արա Ռոստոմյան

Նիկոլ Փաշինյանի ասածները շեղում է իրականությունից, ուղղակի ասել է՝ ասելու համար: Այս մասին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին կապված Աշոտ Փաշինյանի «առևանգման գործին»։

Նա նշեց, որ Գայանե Հակոբյանի արարքն առևանգում չէ․ «Ասում են՝ առևանգել են։ Մեքենայում կինը միայնակ է եղել Աշոտ Փաշինյանի հետ։ Ենթադրենք, գնալու էին Եռաբլուր։ Այնտեղ իջնելու էին մեքենայից, անցնեին ոստիկանների մոտով, Աշոտ Փաշինյանին բոլորը ճանաչում են։  Եթե վախ ունենար, կարող էին հասնել ոստիկաններին, ասեր՝ ինձ առևանգել են, կյանքիս վտանգ է  սպառնում։ Այդ առումով չեմ ընդունում այդպիսի պատասխան, որ, իրոք, առևանգվել է։ Իսկ այն հանգամանքը, որ Փաշինյանը հավաստիացնում է, որ օբյեկտիվ է լինելու քննությունը, եթե իրավական դաշտը գործեր, այսօր այստեղ չէինք գտնվեի, Գայանեն էլ  միգուցե մեր կողքը կլիենր։ Չենք վստահում օբյեկտիվ քննությանը,  որովհետև ամեն ինչն ինքներս ենք տեսել»,- ասաց Արա Ռոստոմյանը։