|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Մինչև օրվա իշխանություններից չազատվենք, որևէ իրավական հարց չի լուծվի» ,-հայտնել է «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը՝ «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնց ուժով բերման էին ենթարկել ոստիկանական ուժերը։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։