կարևոր
2527 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 10:15
Քաղաքական

Ո՞վ կմասնակցի փակ նիստին․ «Հրապարակ»

Ո՞վ կմասնակցի փակ նիստին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Սահմանային վերջին լարվածություններով պայմանավորված՝ այսօր, Ազգային ժողովում փակ նիստ կհրավիրվի, որին կմասնակցեն իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաեւ ՊՆ-ի, ԳՇ-ի ներկայացուցիչները:

Երեկ՝ ԱԺ նիստի մեկնարկին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հարկ համարեց խորհրդարան հրավիրել ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք պարզաբանումներ կներկայացնեն սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կդիմեն պատկան գերատեսչությանը եւ ըստ այդմ՝ կքննարկեն նիստի ֆորմատը։

Տեղեկացանք, որ նիստը փակ է լինելու։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատել են ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանին, ով այդ պաշտոնին էր 2020-ի հոկտեմբերից։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում