Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՌՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել է:
Արթուր Մանուկյանն էլ արձագանքեց՝ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել:
«Լրագրողն ինձ ասում է՝ «գերիներին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք»,- պարզաբանեց նախկին պատգամավորը:
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:
Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանին, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:
«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա, «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու»՝ դրա համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: